Փաշինյանը կհրամայի՞ շրջափակել 102-րդ ռազմաբազան
03 Նոյեմբերի 2026, 19:00
(Ի՞նչ անակնկալներ սպասել Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից առաջ)
«Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ նախատեսվող բանակցություններից առաջ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ բարձրացնում է Մոսկվայի հետ հարաբերությունների լարվածության աստիճանը։ Ազգային ժողովում 2027 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ելույթ ունենալով՝ ՔՊ առաջնորդը հանդես է գալիս կոշտ հռետորաբանությամբ՝ ուղղակիորեն մեղադրելով ընդդիմությանը, առաջին հերթին խորհրդարանական, արտաքին հրահանգներ իրականացնելու մեջ։
Նրա պնդմամբ՝ երկրի ներսում գործող ընդդիմադիր ուժերի հետևում կանգնած են «Եվրասիական տնտեսական միության երկրների և Ռուսաստանի որոշակի շրջանակներ», որոնք իբր ֆինանսավորում և ուղղորդում են ապակայունացնող գործընթացները։
Նման հռետորաբանությունը տեղավորվում է ՀՀ իշխանությունների հետևողական ռազմավարության մեջ՝ իրենց իսկ ստեղծած ներքին հիմնախնդիրների պատասխանատվությունը ուրիշների վրա բարդելու և ռուսական ներկայությունը աստիճանաբար ապամոնտաժելու ուղղությամբ։
Փաշինյանի հայտարարություններին զուգահեռ ակտիվացել են նաև նրա գաղափարական և կոալիցիոն արբանյակները։ «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը հանդես է եկել իրավական և քաղաքական ակցիաների ամբողջ շարքով։ Մի կողմից, նա ծավալուն դիմում է ուղարկել Հայաստանի Գլխավոր դատախազություն՝ պահանջելով իրականացնել «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության՝ Ռուսական երկաթուղիների (ՌԵՈՒ) դուստր ձեռնարկության ողջ գործունեության համապարփակ ստուգում 2008 թվականից ի վեր։ Գլխավոր դատախազությունը արագորեն ընթացք է տվել դիմումին՝ հասկացնելով, որ մտադիր է ճնշում գործադրել տարածաշրջանում ՌԴ առանցքային ենթակառուցվածքային ակտիվի վրա։
Մյուս կողմից, Սարգսյանը առաջարկել է նորմատիվորեն արգելել առաջատար ընդդիմադիր խմբակցությունների՝ «Հայաստան» դաշինքի և «Ուժեղ Հայաստան» կուսակցության գործունեությունը, ինչպես նաև հինգ տարվա արգելք դնել նրանց նախընտրական ցուցակների առաջին տասնյակի առաջնորդների ցանկացած քաղաքական ակտիվության վրա։ Քաղաքական դաշտի մաքրման այս սցենարը փաստացի արտագրվում է եվրոպական մեթոդաբանությունից, որը փորձարկվել է Մոլդովայում և Ռումինիայում, որտեղից ավելի վաղ Երևան էր ժամանել ԵՄ առաքելության ղեկավար Կոսմին Դինեսկուն։ Այս կոմբինացիայում Սարգսյանը կատարում է հարմար կատարողի դեր՝ թույլ տալով պաշտոնական իշխանությանը պահպանել ձևական հեռավորություն և թաքնվել ժողովրդավարական ընթացակարգերի հետևում։
Ընդ որում, ՀԿԵ-ի և ընդդիմության վրա հարձակման տեսքով քաղաքական գործիքը ավելի լայն մտահղացման միայն մի մասն է։ Գործող իշխանության գաղափարակիցները դեռևս 2022 թվականի Լաչինի միջանցքի շրջափակման ժամանակներից առաջ էին մղում Գյումրիում ռուսական 102-րդ ռազմաբազայի շրջափակման մեջ վերցնելու վտանգավոր թեզը՝ շանտաժի նպատակով․ կամ Ռուսաստանը ուժով բացում է միջանցքը, կամ բազան մնում է շրջափակման մեջ (Լսեք, օրինակ, Արցախից «քաղաքական ակտիվիստին», ով Փաշինյանի հետ «պատահական և ամենևին ոչ բեմադրված, ակտիվիստից արցախցիների առաջնորդ սարքելուն չմիտված» կոնֆլիկտի պատճառով մի քանի ամիս անցկացրեց բանտում։ Դեռևս Արցախում գտնվելու ժամանակ նա օգնում էր Նիկոլ Փաշինյանին ԼՂՀ-ից դուրս մղել ռուսական ներկայությունը)։
Մոսկվա Փաշինյանի այցի նախօրեին 102-րդ բազայի կամ ՌԴ այլ ենթակառուցվածքային օբյեկտների շուրջ սադրանքների վերսկսման ռիսկը հասնում է առավելագույնի։
Հայաստանի ղեկավարության ընտրած հակադրման կուրսը հստակ տեսանելի է Մոսկվայում։ Ռուսական կողմը չի պլանավորում նահանջել շանտաժի առջև, ինչը նշանակում է, որ Նիկոլ Փաշինյանի կողմից աշխարհաքաղաքական լարվածության հետագա հրահրումը անխուսափելիորեն կհարվածի Հայաստանի շարքային քաղաքացիների տնտեսական կայունությանն ու կյանքի որակին։
Մտածե՛ք այս մասին…»։