Բոլորը Վերնագիր Պարզ ճշմարտություններ Մեծ ռեպորտաժ Հարազատս հյուսիսից Հայ գրականություն. audiobook Թռիչք իմ տան վրայով Էթնիկ կոդ Բացահայտելով Շուշին Արցախյան բռնագաղթ ԱՐՑԱԽ․ ՀԱՅԱՍՏԱՆ․ ՆՈՐ ԱՇԽԱՐՀԱԿԱՐԳ | 2024. ի՞նչ է լինելու | Newsroom Alter Ego Alpha Economics 7 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից

«Դու հիմա «տաք» ես, մի քանի ամսից ուզելու ես տուն գնալ, բայց չես կարողանալու». Գևորգ Սարգսյան

24 Հոկտեմբերի 2023, 22:00

«Սեպտեմբերի 19-ի առավոտյան ինձ ինչ-որ մեկը, կարծես, խանգարում էր: Ներքին ձայնս հուշում էր՝ սպասի՛ր, մի քիչ էլ սպաս՛իր, նոր դուրս կգաս տնից»: Alpha News-ի հետ զրույցում Արցախի «վերջին» առավոտն է հիշում մարտունեցի Գևորգ Սարգսյանը:

Կրակոցների պահին Գևորգը կնոջ և երեխայի հետ աներոջ տանն է եղել՝ Ստեփանակերտում:

Գևորգը պատմում է, որ երբ 44-օրյայի ժամանակ լսվեց առաջին պայթյունը, իրեն մի քանի րոպե շարունակ համոզել է, որ դա պատերազմ չէ, մինչդեռ սեպտեմբերի 19-ին ամեն ինչ ավելի ուժգին էր ու հասկանալի:

«3 րոպե անց ես հասկացա, որ սա այն «հատուկ գործողոությունն» է, որի մասին զգուշացնում էր Ադրբեջանը»,- նշում է Գեւորգ Սարգսյանը։
Նրա համար ամենադաժան տեսարանը եղել է վառելիքի պայթյունից հետո հիվանդանոցի շրջակայքում, այնուհետև հիվանդանոցի ներսում տեսածը:

Գևորգը փորձել է օգնել տուժած քաղաքացիներին, որոնք հիմնականում մնացել էին ամբողջությամբ անօգնական և հիվանդանոցի առջևում կանգնած: Մի քանիսին օգնություն ցույց տալուց հետո, Գևորգը իրեն վատ է զգացել, գնացել է տուն, իսկ, երբ առավոտյան եկել է հիվանդանոց, իր խոսքով, հասկացել է, որ երեկ օգնություն է ցուցաբերել «բարվոք» վիճակում գտնվողներին:

«Ընդհանրապես, նկարագրելու չի: Մարդկանց դեմքերը լրիվ փոխված՝ դեմք չկա: Ձեռքերն ու ոտքերը լրիվ այրված: Հիվանդանոցում համապատասխան պարագաներ չկային»:

Գևորգն այժմ ընտանիքով` իր երեխայի հետ, վարձով է ապրում Երևանում: Բայց, նրան տանջում է մի հարց՝ ինչպե՞ս է քնելու վաղը:

«Ուսանող ժամանակ, որ Երևանում էի, հենց մի ամիսը լրանում էր, որ Ղարաբաղ չէի գնում, անհանգիստ էի, գիշերները քնիս մեջ խոսում էի… »: