Այսօր ՀՀ վարչական դատարանը կքննի ԲՀԿ-ի ներկայացրած հայցերը․ խոսնակ
13 Հունիսի 2026, 17:56
Այսօր՝ ժամը 18:00-ին, ՀՀ վարչական դատարանը կքննի «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացրած հայցերը ԿԸՀ-ի կողմից երկու ընտրատեղամասերում քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ: Այս մասին հայտնել է ԲՀԿ խոսնակ Իվետա Տոնոյանը։
Նշենք, որ 3 ընտրատեղամասերում արդյունքներն անվավեր ճանաչելու արդյունքում ԲՀԿ–ն կորցրել է 213 ձայն։