Եվրոպական ոճով ինքնիշխանություն. ՀՀ չի կարող խուսափել ՌԴ-ի հետ թշնամական հարաբերություններից
02 Մայիսի 2025, 14:00
(Ինչո՞ւ է Բրյուսելը հնարավոր համարում միջամտել Հայաստանի ներքին գործերին)
Հայաստանի քաղաքական դիսկուրսի կենտրոնական թեմաներից մեկը, որն արժանացել է ինչպես վերլուծաբանների, այնպես էլ հայկական լրատվամիջոցների ուշադրությանը, Նիկոլ Փաշինյանի՝ Մոսկվա՝ Մեծ Հայրենական պատերազմի հաղթանակի օրվա կապակցությամբ այցելության հավանականությունն է:
Եվ եթե ԶԼՄ-ները հատուկ ուշադրություն են դարձնում Մոսկվա այցելության կարևորությանը հենց Փաշինյանի համար, քանի որ դա կարող է դառնալ նրա՝ ՌԴ-ի աջակցությունը շահելու փորձերի սկիզբը ԱԺ ընտրություններին ընդառաջ, ապա իրավիճակը ուշագրավ է նաև այլ տեսանկյունից՝ դրան հետևում են Հայաստանի արևմտյան գործընկերները: Ավելին, սա պարզապես ուշադրություն չէ. ակնհայտ են Հայաստանի ներքին գործերին միջամտելու փորձերը:
Երկրի ներսում Արևմուտքի «փափուկ ուժի» ներկայացուցիչները բոլոր հնարավոր եղանակներով տարածում են այն թեզը, որ Փաշինյանը ոչ մի դեպքում չպետք է մեկնի Մոսկվա և չպետք է սեղմի «արյունարբու բռնապետ» Պուտինի ձեռքը:
Նույն «պատմությունը» տարածվում է նաև արտաքին քաղաքական դերակատարների կողմից: Այսպես, ապրիլի կեսերին եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասը զգուշացրեց բոլոր ԵՄ թեկնածու երկրներին՝ Մոսկվայում Հաղթանակի օրվա տոնակատարությանը մասնակցելուց: Նրա խոսքով՝ ԵՄ-ն լրջորեն կվերաբերվի այդ օրը Ռուսաստան այցելություններին:
Անշուշտ, Հայաստանը պաշտոնապես ԵՄ անդամակցության թեկնածու չէ, սակայն Հայաստանի Ազգային ժողովն արդեն ընդունել է Եվրոպական միություն մտնելու մասին օրենքը:
Ավելին, եվրաինտեգրման հայտը մայիսին 9-ին Ռուսաստանի մայրաքաղաք այցելելու հետ անհամատեղելի լինելու նույն թեզը Նիկոլ Փաշինյանին ներկայացրել են նույնիսկ էստոնացի լրագրողները՝ ՔՊ ղեկավարի վերջերս Էստոնիա կատարած այցելության ընթացքում:
Կրկնվում է 2012–2013 թվականների իրավիճակը, երբ ԵՄ-ն հետխորհրդային տարածքում մի շարք երկրների, այդ թվում՝ Հայաստանի հետ, Ասոցացման համաձայնագրի ստորագրման շուրջ բանակցային գործընթացում պետություններին կանգնեցրեց կոշտ ընտրության առջև՝ «դուք կա՛մ ԵՄ-ի հետ եք, կա՛մ Մոսկվայի»: Արդեն հեռավոր թվացող 2013 թվականին ԵՄ ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն «կատակով» հայտարարել էր, որ կդիմի դատարան Հայաստանի դեմ, եթե Երևանը չստորագրի Ասոցացման համաձայնագիրը Եվրամիության հետ:
Ժամանակները փոխվում են, սակայն մեթոդները մնում են նույնը: Այսօր Ֆյուլեի օրինակին հետևում է Կայա Կալլասը, որի հայտարարությունները հնարավոր չէ գնահատել այլ կերպ, քան միջամտություն Հայաստանի ներքին գործերին՝ Երևանին ԵՄ-ին անհրաժեշտ արտաքին քաղաքական կուրս պարտադրելու փորձ:
Փաշոտանյանի ժամանակների «ինքնիշխանությունն» այսպիսի գռեհիկ տեսք ունի….
Մտածե՛ք այդ մասին․․․