Բոլորը Վերնագիր Պարզ ճշմարտություններ Մեծ ռեպորտաժ Հարազատս հյուսիսից Հայ գրականություն. audiobook Թռիչք իմ տան վրայով Էթնիկ կոդ Բացահայտելով Շուշին Արցախյան բռնագաղթ ԱՐՑԱԽ․ ՀԱՅԱՍՏԱՆ․ ՆՈՐ ԱՇԽԱՐՀԱԿԱՐԳ | 2024. ի՞նչ է լինելու | Newsroom Alter Ego Alpha Economics 7 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից

Ի՞նչ է պահանջելու Ադրբեջանը Հայաստանին գազ մատակարարելու դիմաց

05 Ապրիլի 2024, 13:48

 

(Հայ հասարակությանը խաբում են ճիշտ այնպես, ինչպես խաբեցին ուկրաինացիներին)

«Ապրիլի 5-ին Բրյուսելում Նիկոլ Փաշինյանը, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը կհանդիպեն, որը դե յուրե կարձանագրի Հայաստանի աշխարհաքաղաքական վեկտորի ամբողջական փոփոխություն՝ դրանից բխող բոլոր հետեւանքներով՝ աղետալի մասշտաբով, որը համարժեք է Արցախի հետ տեղի ունեցածին:

Սակայն Նիկոլ Փաշինյանի համար կարևոր է վաղվա աշխարհաքաղաքական գործարքի «քաղաքական անտուրաժի» ապահովումը, որի նպատակով այսօր՝ ապրիլի 4-ին, Ազգային ժողովում տեղի ունեցան խորհրդարանական լսումներ «Հայաստանի եվրաինտեգրման նոր հեռանկարներ և մարտահրավերներ» թեմայով։

Ի թիվս այլ հարցերի, այս լսումների ժամանակ ասվեց, որ Ռուսաստանի Դաշնությունը և Իրանը կարող են բացասաբար ընկալել Հայաստանի ընտրած կուրսը, և հարց է, բարձրացվել այն մասին, որ իբր «եվրաինտեգրման» (իսկ իրականում հայկական պետականության քայքայման Թյուրքական աշխարհում) ընտրված ճանապարհի պատճառով գազի գինը, որը Հայաստանը հիմնականում գնում է ՌԴ-ից կարող է բարձրանալ։

Մի կողմ թողնենք, որ այս հայտարարությունները հստակ ցույց են տալիս՝ ՀՀ իշխանությունները քաջ գիտակցում են իրենց աշխարհաքաղաքական արկածախնդրության հետևանքները, բայց գիտակցաբար գնում են Հայաստանը տարածաշրջանի 4 երկրների՝ Ադրբեջանի, Թուրքիայի, Իրանի և Ռուսաստանի թշնամի դարձնելու ճանապարհով ու ավելի մանրամասն անդրադառնանք նախկինում արդեն բազմիցս ասվածին, որ պաշտոնական Երևանն իբր կկարողանա փոխհատուցել իրանական գազով ռուսական գազի կորուստը։

Ամեն տարի Հայաստանը Ռուսաստանի Դաշնությունից 2,4 միլիարդ խորանարդ մետր գազ է գնում։ 2022 թվականի պայմանագրերով Իրանը կավելացնի գազի մատակարարումները Հայաստանի Հանրապետություն, որը մինչև 2030 թվականը (!!!) պետք է հասնի 1,7 միլիարդ խորանարդ մետր գազի։ Ոչ ոք Ձեզ չի ասի, թե որտեղից ենք մենք ստանալու գազի պակասող ծավալը և ինչ ենք անելու մինչև 2030 թվականը, այլ կերպ ասած՝ իրանցիները չեն կարողանա փոխհատուցել ռուսական գազի կորուստը։

Այս իրավիճակում, ի դեպ, կա ևս մեկ կարևոր քաղաքական նրբերանգ՝ Նիկոլ Փաշինյանը և նրան սպասարկող քարոզչամեքենան փորձում են բացառապես բացասական լույսի ներքո ներկայացնել այն ամենն, ինչ եղել է մինչև 2018 թվականը և հատկապես՝ 1998-ից 2008 թվականը տեղի ունեցածը։ Բայց նկատեք, որ հենց Ռոբերտ Քոչարյանի նախագահության օրոք ստեղծված ենթակառուցվածքի վրա հիմնվելով է, որ իշխանությունները ցանկանում են լուծել իրենց իսկ ստեղծած մի շարք խնդիրներ (Քոչարյանի նախագահության օրոք էր, որ Իրան-Հայաստան գազատարը կառուցվեց՝ չնայած ԱՄՆ-ի սպառնալիքներին, չնայած այն հանգամանքին, որ Իրանը գտնվում էր պատժամիջոցների տակ)։ Ուստի պետք է որոշել և անկեղծորեն ասել, որ Հայաստանն անցյալում ունեցել է բարգավաճման տարիներ և այնպիսի ենթակառուցվածքային նախագծերի իրականացում, որոնց մասին ներկա իշխանությունները նույնիսկ չէին կարող երազել։

Երկրորդ նրբերանգն այն է, որ իշխանությունները հասկանում են՝ Իրանը հավանություն չի տալիս Հայաստանի աշխարհաքաղաքական ընտրությանը, ինչը նշանակում է, որ Թեհրանը կարող է հրաժարվել Հայաստանին գազ վաճառելուց։ Ավելին, եթե Փաշինյանը հասնի «Ջոն Բոլթոնի պլանի» վերջնական իրականացմանը, և Հայաստանը կորցնի Իրանի հետ ընդհանուր սահմանը, ապա մենք չենք կարողանա իրանական գազ ստանալ։

Այդ դեպքում ի՞նչ են անելու Հայաստանի իշխանությունները, քաղաքացիներին կառաջարկե՞ն ձմռանը բնակարանները տաքացնել թղթադրամներով։ Ոչ, նրանք արդեն խոսում են Ադրբեջանից գազ գնելու հնարավորության մասին։ Այս մասին 2023 թվականի հոկտեմբերի 27-ին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Հակոբ Վարդանյանը։

Մի կողմ թողնենք նույնիսկ այն, որ 3 տարում Շուռնուխում 13 տուն չկառուցած կառավարությունը չի կարողանա ապահովել Բաքվից գազ գնելու այլընտրանքային գազատարի կառուցումը և նկատենք, որ ակնհայտ է՝ եթե Ադրբեջանը համաձայնի, ապա ոչ միայն գազի գինը կլինի ռուսական գազի ներկայիս արժեքից բարձր, այլև Ալիևի ռեժիմը կարող է գազի դիմաց քաղաքական պահանջներ առաջադրել՝ 500 հազար ադրբեջանցիների «վերաբնակեցում» Երևանում։ Ու դրանից հետո «ՔՊ» պատգամավոր Բաբկեն Թունյանի հարևանը կլինի ոչ թե իր սիրելի Պողոսը, այլ ոմն Մամեդը։

Հենց այսպիսի աշխարհաքաղաքական և պատմական արկածախնդրության է ներքաշվում հայ ժողովուրդը և հայկական պետությունը… Եվ դա արվում է մեկ պարզ պատճառով՝ եթե Հայաստանը շարունակի մնալ ներկայիս «դաշնակցային կոորդինատների» համակարգում, եթե այն շարունակի մնալ այն համակարգում, որի շրջանակներում հանցավոր գործողություններ են Արցախի հանձնումը, Տավուշի, Սյունիքի, Արարատի տարածքներիի հանձնումը, ազգային ինքնությունից և պետական խորհրդանիշներից հրաժարվելը շարունակեն մնալ քրեական հանցագործություններ, սա վտանգ է ներկայացնելու այսօր Հայաստանը կառավարող մարդկանց կոնկրետ խմբի համար։ Պետք է երկիրը ինտեգրել մի համակարգի, որտեղ ոչ միայն չեն դատապարտում նկարագրվածի համար, այլ նույնիսկ կարող են Նոբելյան մրցանակ, ինչպես նաև «Թյուրքական աշխարհի բարձրագույն շքանշան» տալ…

Մտածե՛ք այդ մասին․․․»։

Հիմա եթերում