Բոլորը Վերնագիր Պարզ ճշմարտություններ Մեծ ռեպորտաժ Հարազատս հյուսիսից Հայ գրականություն. audiobook Թռիչք իմ տան վրայով Էթնիկ կոդ Բացահայտելով Շուշին Արցախյան բռնագաղթ ԱՐՑԱԽ․ ՀԱՅԱՍՏԱՆ․ ՆՈՐ ԱՇԽԱՐՀԱԿԱՐԳ | 2024. ի՞նչ է լինելու | Newsroom Alter Ego Alpha Economics 7 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից

Փաշինյանի համար ռուսական հեռուստաեթերում հաղորդումն ավելի՞ վտանգավոր է, քան ադրբեջանցիները Հայաստանում

25 Հոկտեմբերի 2023, 23:30

Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը Alpha News-ի եթերում «Վերնագիր» հեղինակային հաղորդման ընթացքում ներկայացրել է թեմայի շուրջ մասնագիտական վերլուծություն։

Ցանկացած պետության համար կարևոր է, որ իր ղեկավարող էլիտան կարողանա ճիշտ սահմանել առաջնահերթությունները կամ գոնե կարողանա հավասարակշռություն պահպանել անձնական և պետության շահերի միջև։ Այդ թվում՝ առաջնահերթությունները ճիշտ սահմանելու անկարողությունը, Արցախը հասցրեց լուծարման, իսկ Հայաստանը հասցրեց մեծ ցնցումների շեմին։ Սակային, նույնիսկ այն, ինչ տեղի ունեցավ մի քանի տարիների ընթացքում, անգամ, վերջին մի քանի ամիսների ընթացքում, Հայաստանի ղեկավարության քաղաքականության մեջ «ոչ մի թիզ» չի փոխել։ Եվ համոզվելու համար, որ իրավիճակի գնահատումը ճիշտ է, արժե բերել ընդամենը 2 օրինակ.
1. Նախօրեին ԱԳՆ մամուլի ծառայության հաղորդագրությունից հայտնի դարձավ, որ ՀՀ արտաքին գործերի նախարարություն է հրավիրվել Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինը, որին նոտա է հանձնվել: Բողոքի նոտան ՌԴ Առաջին ալիքով հեռարձակվող հեռուստահաղորդման առնչությամբ էր, որտեղ, ըստ ԱԳՆ-ի, հնչում էին «վիրավորական և միանգամայն անընդունելի հայտարարություններ՝ ուղղված Հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաներին»։ Հաղորդումը հեռարձակվել է հոկտեմբերի 23-ին, իսկ դեսպանը հոկտեմբերի 24-ին կանչվել է ԱԳՆ։
2. Նույն օրը՝ հոկտեմբերի 23-ին, Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչը հանդիպեց, այսպես կոչված, Արևմտյան Ադրբեջան համայնքի ներկայացուցիչների հետ։

Եվրախորհրդի կողմից չհերքված տեղեկատվության համաձայն՝ Միյատովիչը նշել է «փախստականների, այդ թվում՝ Հայաստանից «վտարված» ադրբեջանցիների վերադարձի իրավունքի կարևորությունը՝ նշելով, որ այս խնդրի լուծումը քաղաքական կամք է պահանջում»։

Ո՛չ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը, ո՛չ երկրի կառավարությունը, ո՛չ էլ Փաշինյանի մամուլի քարտուղարը, որն ուղիղ եթերում ներողություն խնդրեց «Արցախ» բառի համար, ոչ միայն չմեկնաբանեցին եվրոպացի պաշտոնյայի այս հանդիպումը, այլև ոչ մի կերպ չարձագանքեցին իրեն վերագրվող խոսքերին՝ «վտարված ադրբեջանցիների» մասին։
Առաջնահերթությունն ակնհայտ է՝ ռուսական հեռուստատեսության եթերի հաղորդումը իշխանությունների կողմից ընկալվեց՝ որպես սեփական դիրի համար սպառնալիք, և ՌԴ դեսպանը կանչվեց ԱԳՆ։ Միյատովիչի հանդիպումը, որը տեղավորվում է Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջներ ներկայացնելու Ադրբեջանի ընդհանուր քաղաքականության, ադրբեջանցիներին երկրում «վերաբնակեցնելու» քաղաքականության շրջանակում, ՀՀ իշխանությունների կողմից չի ընկալվում՝ որպես սպառնալիք իրենց անձնական դիրքին, ինչի պատճառով, այս ամենին հստակ արձագանք չկա։

Ինչ վերաբերում է առասպելական «Արևմտյան Ադրբեջանի համայնքին», ապա հիշո՞ւմ ենք, որ Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակումը սկսելուց գրեթե 10-ն ամիս անց ու Արցախի դեմ ռազմական ագրեսիայից հետո, Իլհամ Ալիևը և Ռ.Թ. Էրդողանը կրկնել են իրենց տարածքային հավակնությունները Սյունիքի նկատմամբ: Իսկ Ադրբեջանի խորհրդարանում սեպտեմբերի վերջին լսումներ են տեղի ունեցել «Վերադարձ դեպի Արևմտյան Ադրբեջան. իրավական ասպեկտներ» թեմայով։
Լսումների ժամանակ «Արևմտյան Ադրբեջան համայնքի» ներկայացուցիչները Հայաստանին նոր պահանջներ են ներկայացրել։ Հայտարարվել է, որ ադրբեջանցիները պետք է «վերադառնան»

Հայաստանի տարածքում գտնվող 300 բնակավայր, իսկ Հայաստանի Հանրապետությունն՝ ինքը, իբր, նյութական վնաս է հասցրել մասնավոր գյուղացիական տնտեսություններին՝ 2,5 միլիարդ դոլարի չափով, իսկ հանրային տնտեսություններին՝ 17,5 միլիարդ դոլարի, և պարտավոր է «հատուցել պատճառված վնասը»։

Ավելին, Բաքուն և Անկարան չեն սահմանափակվում միայն «Արևմտյան Ադրբեջանի համայնքի» ստեղծմամբ։ Այսպես, 2020 թվականի մայիսին՝ 44-օրյա պատերազմից մի քանի ամիս առաջ, հայտարարվեց «Արևմտյան Ադրբեջանի Հանրապետության ստեղծման մասին»։ Այս նախագծի նախաձեռնող խմբի նախագահ Գաֆար Չախմաղլին հայտարարել է, որ «Արևմտյան Ադրբեջանի Հանրապետության գլխավոր նպատակն է «վերադարձնել» բոլոր «Ադրբեջանի պատմական հողերը»՝ ներառյալ Երևանը, Զանգիբասարը (Հայաստանի Մասիս քաղաքը), Գոյչուն (Սևանա լիճը), Զանգեզուրը (Սյունիքը), Գյումրին և «Ադրբեջանի բոլոր հաստատված պատմական հողերը» ՝ ժամանակակից Հայաստանի սահմաններում։

Այսինքն՝ Ադրբեջանը երբեք չի էլ թաքցրել Հայաստանը մասնատելու և նրա փոխարեն նոր խամաճիային պետություն ստեղծելու իր ծրագրերը, այլ բան, որ Հայաստանի ղեկավարությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, չի արձագանքում այդ սպառնալիքներին։