Քաղաքական հետապնդում և անձնական վրեժխնդրություն․ Ագնեսա Խամոյանը՝ Ռոբերտ Քոչարյանի ձերբակալության մասին

26 Օգոստոսի 2026, 17:03

Քաղաքականություն

Այլևս ձևականություններ չկան, և իրավապահ ու ուժային համակարգերին հրահանգները տրվում են անմիջապես ԱԺ ամբիոնից։ Այս մասին Ազգային ժողովում ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանն՝ անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ձերբակալությանն ու դրան նախորդած զարգացումներին։

«Մի ժամանակ գոնե բոցաշունչ նամակներ էին գրում, չոր պրոցես էր գնում, հիմա ձևականությունն էլ չկա. միանգամից այս ամբիոնից, ուղիղ եթերում հրահանգ է տրվում իրավապահ, ուժային կառույցներին։ Քաղաքական հետապնդում և անձնական վրեժխնդրություն. այս երկու ձևակերպումներն են բնորոշում այն, ինչ տեղի է ունենում»,- ընդգծել է պատգամավորը։