Քաղաքական պատվեր է․ Արթուր Սուքոյանը՝ Լևոն Քոչարյանի տան խուզարկության մասին
25 Օգոստոսի 2026, 11:10
Առավոտյան 07:00-ի սահմաններում իրավապահները ներխուժել են ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի տուն:
Պատգամավորի օգնական Արթուր Սուքոյանը լրագրողների հետ զրույցում տեղի ունեցողը որակել է որպես քաղաքական պատվեր։
«Եթե տարիներ առաջ ապացուցվեց, որ Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը քաղաքական պատվեր էր, հիմա Նիկոլ Փաշինյանը երեկ հրապարակային Ազգային ժողովի ամբիոնից հայտարարեց, որ այս մարդիկ պետք է նստեն։ Իրավական տեսանկյունից աբսուրդ հայտարարություններ էր անում՝ ասելով, թե հանրությունը պահանջում է, որ այս մարդիկ կալանավորվեն, ունեզրկվեն։ Երեկվա իր ելույթով փորձեց արդարացնել իր այսօրվա գործողությունները»,- նշել է պատգամավորի օգնականը։