ԱՄՆ-ում հզոր փոթորիկ է մոլեգնել․ հարյուր հազարավոր մարդիկ մնացել են առանց էլեկտրականության
27 Նոյեմբերի 2026, 09:30
ԱՄՆ-ի արևելյան ափին հարվածել է հզոր արտաարևադարձային ցիկլոն, որը ձևավորվել է մայրցամաքի վրա՝ տաք և սառը օդային զանգվածների բախման հետևանքով։
Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ երկրում հարյուր հազարավոր սպառողներ Գոհաբանության օրվա ընթացքում մնացել են առանց էլեկտրականության։ Նյու Յորքում իշխանությունները սահմանափակել են տրանսպորտային միջոցների երթևեկությունը կամուրջներով, ինչպես նաև չեղարկել են նոյեմբերի 26-ին նախատեսված փուչիկներով շքերթը։
Մթնոլորտային ցիկլոնը ձևավորվել է Միսսուրի գետի հովտի շրջանում, իսկ դեպի արևելք շարժվելիս սկսել է ուժգնանալ՝ վերածվելով դասական փոթորկի՝ առատ տեղումներով և փոթորկային ուժգնության քամիներով։
Միևնույն ժամանակ, Կանադայի հարավ-արևելքում ձևավորվել է հզոր անտիցիկլոն։ Դրա հետևանքով երկրի մակերևույթի մոտ քամու պոռթկումների արագությունը հասնում է փոթորկային մակարդակի՝ վայրկյանում 30 մետրի։
Ընդամենը մի քանի ժամում տեղացել է 50-100 միլիմետր անձրև։ Վաշինգտոնում, Ֆիլադելֆիայում և Նյու Յորքում արձանագրվել են հորդառատ անձրևներ, իսկ Միսուրի և Իլինոյս նահանգներում կտրուկ ցրտել է, և սկսվել են ձյան տեղումներ։
Էլեկտրականությունից զրկվել է ավելի քան 800 հազար տուն և ձեռնարկություն։ Ամենաբարդ իրավիճակը Վիրջինիա, Մերիլենդ, Փենսիլվանիա և Միսուրի նահանգներում է։