ՔՊ-ի անցած ճանապարհը չի հուսադրում, որ կպահպանեն բարեվարքության նորմերը․ Մեսրոպ Մանուկյան

06 Օգոստոսի 2026, 14:29

Քաղաքականություն

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անցած ճանապարհն ու վերջին ելույթները, մասնավորապես՝ Հայկ Կոնջորյանի պահվածքը, չեն հուսադրում, որ կպահպանեն բարեվարքության նորմերը։ Այս մասին Ազգային ժողովում Alpha News-ին ասել է «Հայաստան» դաշինքի պատգամավոր Մեսրոպ Մանուկյանը։

«Չնայած չի կարելի չգնահատել, որ Ռուբեն Ռուբինյանը փորձում է զսպել իրավիճակը և որոշակիորեն գնալ այդ ճանապարհով, բայց ընդհանուր պատկերը հուսադրող չէ»,- նշել է պատգամավորը։

Մանուկյանի խոսքով՝ իշխանության ներկայացուցիչները հաճախ շրջանցում են բովանդակային հարցերը, օրինակ՝ պետական հիմնարկներում բարձր աշխատավարձերի կամ առերևույթ չարաշահումների վերաբերյալ բացահայտումները, և դրանք փոխարինում են քաղաքական մանիպուլյացիաներով։

Հիմա եթերում