«Ռեալ Սոսյեդադ» տեղափոխությունն ինձ համար ավելի հետաքրքիր տարբերակ էր, քան «Չելսի»․ Արսեն Զախարյան

16 Սեպտեմբերի 2023, 00:50

Սպորտ

«Ռեալ Սոսյեդադի» կիսապաշտպան Արսեն Զախարյանը բացատրել է, թե ինչու է որոշել տեղափոխվել իսպանական թիմ, այլ ոչ թե Լոնդոնի «Չելսի»։

«Ինձ համար ավելի հետաքրքիր էր «Ռեալ Սոսյեդադ» գնալը, քան «Չելսի»:
Միաժամանակ, դա ավելի իրատեսական տարբերակ էր։ Ես հասկացա, որ իսկապես կդառնամ «Ռեալ Սոսյեդադի» խաղացող, երբ պլանավորում էի պայմանագիր կնքել իսպանական ակումբի հետ։ Այո, բանակցությունների ընթացքում ինձ անհանգստացնում էին որոշ հարցեր, բայց, ի վերջո, ես դարձա այս թիմի մի մասը»,- Զախարյանի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

Զախարյանի՝ «Չելսի» տեղափոխության գործարքը չկայացավ 2022 թվականի ամռանը՝ տրանսֆերի վճարման հետ կապված դժվարությունների պատճառով։