Ռոբերտ Քոչարյանին տեղափոխել են Հակակոռուպցիոն դատարան. փաստաբան
26 Օգոստոսի 2026, 17:15
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին տեղափոխել են Հակակոռուպցիոն դատարան։ Այս մասին հայտնում է փաստաբան Արամ Օրբելյանը:
Հակակոռուպցիոն կոմիտեից էլ հայտնել են. «Առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման, պաշտոնեական լիազորությունների չարաշահման և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդությունը, ինչպես նաև մեղադրյալ Քոչարյանը ներկայացվել են Հակակոռուպցիոն դատարան»։
Հիշեցնենք՝ Ռոբերտ Քոչարյանը ձերբակալվել է նախօրեին։ Հակակոռուպցիոն կոմիտեում նրա ինքնազգացողությունը վատացել է, տեղափոխվել է բժշկական հաստատություն։