Ռուդիկ Մակարյանը՝ կայծակնային շախմատի Ասիայի առաջնության մրցանակակիր

Հայ շախմատիստ, միջազգային վարպետ Ռուդիկ Մակարյանը դարձել է մայիսի 10-ին Ալ-Ային քաղաքում (ԱՄԷ) կայացած կայծակնային շախմատի Ասիայի առաջնության բրոնզե մեդալակիր:
Ռուդիկը 9 հնարավորից վաստակել է 7 միավոր և լրացուցիչ ցուցանիշներով առաջ անցել Հնդկաստանի և Չինաստանի երեք մրցակիցներից:
Մրցաշարի հաղթող է դարձել 14-ամյա ռուս գրոսմայստեր Իվան Զեմլյանսկին, ով 9 հնարավորից վաստակել է 8 միավոր: Երկրորդ տեղը զբաղեցրել է իրանցի Մովահեդ Սինան։