Ռուսաստանի հետ խնդիրները պետք է լուծել դիվանագիտական ճանապարհով․ Նարեկ Կարապետյան
06 Օգոստոսի 2026, 12:23
Շատ կարևոր է դիվանագիտական ճանապարհով լուծել այն սրացումները, որոնք կարող են առաջանալ։ Այս մասին Alpha News-ի հարցին ի պատասխան ասել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանն՝ անդրադառնալով ռուսական շուկայում հայկական գյուղմթերքի և բիզնեսի առջև ծառացած սահմանափակումներին։
«Տնտեսական խաղաղությունը խաղաղության կարևորագույն ձևաչափերից մեկն է։ Մենք պետք է հասնենք տնտեսական խաղաղության մեր գլխավոր տնտեսական գործընկերոջ հետ, և կարծում եմ՝ հայ քաղաքական միտքն ունակ է լուծելու այդ հարցը»,- նշել է պատգամավորը։
Անդրադառնալով խորհրդարանական գործիքակազմի կիրառմանը, այդ թվում՝ լսումների անցկացման հնարավորությանը՝ Նարեկ Կարապետյանը հայտնել է, որ հարցը լինելու է համապատասխան հանձնաժողովների ուշադրության կենտրոնում։