Ռուսաստանը քաղաքական գործիքներ է օգտագործում Հայաստանի ղեկավարությանը սթափեցնելու համար. Սերգեյ Մարկելով

30 Նոյեմբերի 2023, 00:07

Քաղաքականություն

Alpha News-ի ուղիղ եթերում ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկելովը մեկնաբանել է Վերին Լարսի անցակետում խցանված հայկական բեռնատարների հետ կապված իրավիճակը, «Ռոսսելխոզնադզորի» կողմից Հայաստանից մատակարարումների խախտումները, ինչպես նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հնարավոր այցը Ռուսաստան։

«Ռոսսելխոզնադզորը և նմանատիպ կազմակերպությունները, իհարկե, կարող են ինչ-որ բաների մեջ խորանալ, կրկնակի ստուգել, հնարավոր է խցանումներ լինեն ճանապարհներին, բայց եթե նայենք իրականությանը, ապա կտեսնենք, որ սա մի տեսակ քաղաքական գործիք է, որը օգտագործվում է Հայաստանի դեմ Ռուսաստանի կողմից, և որ դա արվում է Հայաստանի ղեկավարությանը սթափեցնելու համար։ Նման մանիպուլյացիա հաճախ օգտագործվում է քաղաքականության մեջ և այն կիրառվում է ոչ միայն Ռուսաստանում, այլ նաև շատ այլ երկրներում»,- ասել է Մարկելովը։

Ինչ վերաբերում է Հայաստանի վարչապետի հնարավոր այցին Ռուսաստան՝ ԱՊՀ երկրների ղեկավարների հանդիպմանը, ապա, ըստ փորձագետի, Փաշինյանը հասկացել է, որ պետք չէ խզել հարաբերությունները Ռուսաստանի հետ։

«Չնայած անտեսելով նախորդ բոլոր հանդիպումները, մասնավորապես՝ ՀԱՊԿ գագաթնաժողովները, Փաշինյանը, այնուամենայնիվ, կառուցեց գրագետ քաղաքական քայլ և դուռը չփակեց Ռուսաստանի դեմ, դեկտեմբերին Սանկտ Պետերբուրգ գալու նրա որոշումը նշանակում է Հայաստանի ղեկավարության ըմբռնումը, որ պետք չէ խզել հարաբերությունները Ռուսաստանի հետ»,- նկատել է քաղաքագետը։

Միևնույն ժամանակ, ուղիղ եթերում քննարկել ենք նաև Պուտինի և Փաշինյանի հնարավոր հանդիպումը, Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու հավանականությունը և Բլինկենի վերջին հայտարարությունը Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի վերաբերյալ։