Ռուսաստանը խստացրել է կանխիկ ռուբլու արտահանման կանոնները դեպի Հայաստան

29 Սեպտեմբերի 2026, 20:20

Քաղաքականություն

Ռուսաստանի Դաշնությունը խստացրել է երկրից կանխիկ ռուբլու արտահանման ընթացակարգերը, այդ թվում՝ դեպի Հայաստան:

Սահմանված արգելքը խախտելու դեպքում ֆիզիկական անձանցից կարող է առգրավվել 1 միլիոն ռուբլին գերազանցող գումարը: Իսկ իրավաբանական անձանց (կազմակերպությունների) և անհատ ձեռնարկատերերի (ԱՁ) պարագայում սահմանափակումները խախտելու դեպքում ենթակա է առգրավման արտահանվող ամբողջ կանխիկ գումարը։