Սահմանագծման արդյունքում ՀՀ-ի` տարածքային զիջումների վերջին օրերի լուրերը չեն համապատասխանում իրականությանը

28 Սեպտեմբերի 2026, 19:41

Քաղաքականություն

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակը հերքել է վերջին օրերին որոշ տեղեկատվական ռեսուրսներում շրջանառվող լուրերը, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագծման արդյունքում հայկական կողմը դիրքային կամ տարածքային զիջումներ է կատարում։

Փոխվարչապետի գրասենյակից հայտնել են, որ տարածված լուրերն ու ներկայացվող հանգամանքները բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը։