Սամվել Աղրամանյանը Վոլխովի բռնցքամարտի մրցաշարում գրավել է առաջին տեղը

29 Մարտի 2024, 19:00

Հայեր | Սպորտ

Լենինգրադի մարզի Վոլխով քաղաքում անցկացվել է բռնցքամարտի 5-րդ բաց մրցաշարը, որը նվիրված է «Օդադեսանտային զորքերի 6-րդ վաշտի սխրանքին»։ Այս մասին գրում է armenians-spb.ru-ն։

Մրցաշարին մասնակցում էին պատանի բռնցքամարտիկներ (9-18 տարեկան) մարզի բոլոր շրջաններից: 30 կգ քաշային կարգում 2012-2013թթ. ծնված մասնակիցների մեջ առաջին տեղը զբաղեցրել է Սամվել Աղրամանյանը Կիրովի շրջանի Շլիսելբուրգ քաղաքից: