Սանկտ Պետերբուրգում հանդիսավորությամբ տնկվել է «Փարաջանովի երազանքը» դեղձի ծառը

02 Ապրիլի 2024, 15:00

Մշակույթ

Սանկտ Պետերբուրգում տեղի է ունեցել Հայաստանից բերված «Փարաջանովի երազանքը» դեղձենու տնկման հանդիսավոր արարողությունը:

2024 թվականը նշանավորվում է խորհրդային և հայ ականավոր կինոռեժիսոր, սցենարիստ, նկարիչ, բազմաթիվ կինոմրցանակների դափնեկիր, ՀԽՍՀ և Ուկրաինական ԽՍՀ ժողովրդական արտիստ Սերգեյ Փարաջանովի 100-ամյա հոբելյանով: Նրա հոբելյանը համընկնում է XX միջազգային «Զվարճալի փառատոնի» հոբելյանական տարեթվի հետ։ Այն սովորաբար տեղի է ունենում Սանկտ Պետերբուրգում ապրիլի առաջին օրերին՝ «Միմիգրանտներ» թատրոնի ղեկավարությամբ։

Ծառատունկի արարողությունը տեղի է ունեցել Гостиный двор-ում՝ նկարիչների, հյուրերի և փառատոնի մասնակիցների ներկայությամբ: