Սարատովում կայացել է «Նազանի» հայկական պարի համույթի հաշվետու համերգը

20 Ապրիլի 2024, 14:52

Մշակույթ

Սարատովի Լ. Ա. Ռուսլանովայի անվան ժողովրդական ստեղծագործության մարզային կենտրոնում տեղի է ունեցել «Նազանի» հայկական պարի համույթի հաշվետու համերգը, որը դարձել է մշակույթի և ավանդույթների տոն:

Այս մասին հայտնում է Ռուսաստանի հայերի միության տելեգրամյան ալիքը։

«Խումբն ընդամենը երկու տարեկան է, և «Նազանի» համույթի սաներն արդեն տպավորիչ արդյունքների են հասել։ Նրանց պարերը հանդիսատեսին փոխանցում են հայկական մշակույթի շունչը», — նշել են համերգի կազմակերպիչները։