Վարդևանյանը կարող է նոր մշակույթ բերել ԱԺ նախագահություն․ Դավիթ Ղազինյան
06 Օգոստոսի 2026, 13:16
Քաղաքական հակադիր բարիկադներում գտնվելու պարագայում կողմ քվեարկելու օրենսդրական պարտադրանք չկա, սակայն կա այլ հարթություն։ Alpha News-ի հետ զրույցում ասել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Դավիթ Ղազինյանն՝ պատասխանելով հարցին, թե արդյոք իշխող մեծամասնությունը կողմ կքվեարկի ԱԺ փոխնախագահի պաշտոնում Արամ Վարդևանյանի թեկնածությանը։
«Իհարկե, կարող են և չքվեարկել։ Բայց կա Դոնթի բանաձևը, որը ես կոչում եմ բարոյական պարտավորություն։ Եթե դու այդ բանաձևն ընդունում ես, ապա ըստ անձի չքվեարկելը նորմալ չէ»,- ընդգծել է պատգամավորը։
Ղազինյանի խոսքով՝ Արամ Վարդևանյանն իր մասնագիտական որակներով կարող է նոր մշակույթ բերել ԱԺ նախագահություն։
«Արամ Վարդևանյանն իրենց էլ է պետք՝ որպես անձ, որպես գիտակ, նաև նախագահությունում նոր մշակույթ ձևավորելու համար։ Մնացածն արդեն իրենց որոշումն է․ կուզեն՝ կընտրեն, կուզեն՝ չեն ընտրի։ Մեզ համար, որպես այդպիսին, դա էական փոփոխություն չի բերելու»,- ընդգծել է պատգամավորը։