Վլադիմիր Սպիվակովն ապաքինվում է․ Սաթի Սպիվակովան Երևանից լուսանկար է հրապարակել
17 Հուլիսի 2026, 17:50
Հայտնի դերասանուհի և հաղորդավարուհի Սաթի Սպիվակովան ինստագրամյան իր էջում Երևանում արված լուսանկար է հրապարակել ամուսնու՝ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, աշխարհահռչակ դիրիժոր և ջութակահար Վլադիմիր Սպիվակովի հետ։ Նա նշել է, որ երաժիշտն ապաքինվում է հիվանդությունից հետո։
«Իմ հայրենիքի կենարար օդը։ Այս լուսանկարը բոլոր նրանց համար է, ովքեր անհանգստանում են ամուսնուս առողջության ու ապաքինման համար։ Շնորհակալություն հարազատ քաղաքիս այս հրաշալի օրվա համար»,- գրել է նա։
Հիշեցնենք, որ հունիսի 19-ին դիրիժորը հոսպիտալացվել էր թոքաբորբով, որը զարգացել էր բրոնխիտի և գերհոգնածության ֆոնին։ Հունիսի վերջին նրա կինը հայտնել էր, որ Վլադիմիր Սպիվակովի առողջական վիճակը բարելավվել է, և բժիշկները նախատեսում են նրան դուրս գրել մինչև շաբաթվա վերջ։ Ավելի վաղ Սաթի Սպիվակովան հերքել էր այն լուրերը, թե ամուսինը կաթված է տարել։