Սուրբ Հռիփսիմյանց կույսերի տոնի կապակցությամբ պատարագ է մատուցվել Սիմֆերոպոլի հայկական եկեղեցում

19 Հունիսի 2025, 23:20

Մշակույթ

Հունիսի 16-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբել է Սուրբ Հռիփսիմյանց կույսերի հիշատակը: Տոնի առիթով Սիմֆերոպոլ քաղաքի Սուրբ Հակոբ եկեղեցու վանահայր Տեր Ներսես քահանա Խանանյանի հանդիսապետությամբ եկեղեցու վանահայր Տեր Մանասե քահանա Նադանյանը պատարագ է մատուցել:

Ժամերգության ավարտին տեղի համայնքի ջանքերով եկեղեցու բակում կազմակերպվել են ավանդական հյուրասիրություն, իսկ «Միասնություն» պարային համույթը ներկաներին ուրախացրել է համերգային ծրագրով:

Տոնին Յալթա են ժամանել բազմաթիվ ուխտավորներ Սիմֆերոպոլից, Սևաստոպոլից և Մոսկվայից։