Ընտրությունների արդյունքները մեծ հիասթափություն են առաջացրել Սփյուռքում. Լևոն Բարոնյան

Վերջին ամիսներին Սփյուռքը ապրում էր այն սպասումով, որ Հայաստանում վերջապես կդադարեն պրոթուրքական գործընթացները: Այս մասին Alpha News-ի հետ զրույցում ասել է «Օրակարգ» թերթի խմբագիր, հասարակական գործիչ Լևոն Բարոնյանը:

«Սփյուռքի զգալի մասը համաձայն չէ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարչակազմի վարած քաղաքականության հետ: Դա վերաբերում է Թուրքիայի հետ հարաբերություններին, Հայոց ցեղասպանության ուրացմանը, Արցախի հարցով իրականացվող քաղաքականությանը»,- նշել է Բարոնյանը:

Նա նաև ասել է, որ Սփյուռքի հիասթափությունը շատ մեծ է՝ կապված Հայաստանում կայացած Ազգային ժողովի ընտրությունների արդյունքների հետ։

«Տեսնելով ընտրությունների արդյունքները, որոնց համաձայն Փաշինյանը նույնիսկ 50%-ից պակաս ձայներով կարող է ձևավորել իշխանություն, իրավիճակն առավել հիասթափեցնող է»,-ընդգծել է Լևոն Բարոնյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Հիմա եթերում