«Զանգեզուրի միջանցքը» թուրքական նախագիծ է. Ռուսաստանն այստեղ կապ չունի. Սերգեյ Մելքոնյան

07 Հունիսի 2023, 14:05

Կարծիք

Պատմական գիտությունների թեկնածու, «Հայկական նախագիծ» կազմակերպության համահիմնադիր Սերգեյ Մելքոնյանը Alphanews-ի ուղիղ եթերում խոսել է «Զանգեզուրի միջանցք» նախագծի մասին:

«Այսպես կոչված Զանգեզուրի միջանցքը դա քաղաքական նախագիծ է, որը սկսվել է դեռ նախորդ դարասկզբից: Իրենք հարյուր տարի է ինչ առաջ են տանում այս օրակարգը: Հայաստանի հարավը այսպիսով դառնալու է Թուրքիայի և Ադրբեջանի ազդեցության գոտի կամ նրա մաս: Թուրքիան կօգտագործի Հայաստանը իր ազդեցությունը Կենտրոնական Ասիայում ևս տարածելու համար»,- ասում է Մելքոնյանը:

Նա ընդգծում է՝ սա թուրքական նախագիծ է, և չի առնչվում Ռուսաստանի կամ նրա շահերի հետ: Այդ նախագծի տրամաբանությամբ այնտեղ ռուսական ներկայություն չպետք է լինի:

Մելքոնյանը, խոսելով ճանապարհների ապաշրջափակման մասին, ընդգծում է, որ Ադրբեջանով հայկական բեռները Ռուսաստան տեղափոխելը մեզ համար շահեկան չի կարող լինել: