«Զվարթնոց»-ում ձերբակալել են ռուսաստանցի բլոգեր Միխայիլ Վերբիցկուն
13 Հունիսի 2026, 10:00
«Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալել են ռուսաստանցի մաթեմատիկոս, բլոգեր Միխայիլ Վերբիցկուն։ Այս մասին հաղորդում է «Իզվեստիան»՝ հղում անելով Հայաստանի ոստիկանությանը։
Վերբիցկին հետախուզման մեջ էր ՌԴ ՆԳՆ–ի կողմից։ Նա Ռուսաստանի դեմ հարձակումների հրապարակային կոչեր է արել, ինչի համար նրա դեմ քրեական գործ է հարուցվել ահաբեկչության հրապարակային կոչերի հոդվածով, իսկ «Ռոսֆինմոնիտորինգը» նրան ներառել է ծայրահեղականների և ահաբեկիչների իր ցուցակում։