Այս իշխանությունները «կարմիր գծեր» չունեն. Վահագն Չախալյան

25 Հունիսի 2025, 17:22

Քաղաքականություն

Երեկ արդեն պարզ դարձավ, որ իշխանությունը պատրաստվում է ձերբակալությունների շարք սկսել: Այս մասին Alpha News-ի հետ զրույցում ասել է «Կամք» հասարակական-քաղաքական նախաձեռնության ղեկավար Վահագն Չախալյանը:

«Տարբեր կարծիքներ կարող են լինել՝ սկսած Սյունիքում «միջանցք» հանձնելուց մինչև Վեհափառ Հայրապետի դեմ ուժային գործողություններ: Ոչինչ չեմ բացառում: Այս իշխանությունները «կարմիր գծեր» չունեն, սրբություն չունեն»,-ասել է նա:

Չախալյանի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը վախենում է կորցնել իշխանությունը:

«Իշխանությունը կորցրել է իր լեգիտիմությունը: Նրանք հասկանում են, որ եթե ուժային ռեպրեսիաներ չանեն, իրենց քաղաքական ընդդիմախոսներին չմեկուսացնեն, չեն կարողանալու պահել իրենց իշխանությունը»,- հավելել է Չախալյանը՝ կոչ անելով քաղաքացիներին անտարբեր չլինել:

Հիմա եթերում