2018-ին լիբերալ աշխարհը մեզ ծափահարում էր, բայց 2020-ին պատերազմում մեզ թողեց մենակ. Արթուր Խաչիկյան

31 Մայիսի 2023, 12:15

Կարծիք

«Մենք հինգ տարի առաջ կտրուկ փոխեցինք մեր արտաքին քաղաքականությունը, մենք ոգևորվեցինք մեր դեմոկրատական, լիբերալ արժեքներով, դուրս եկանք հրապարակ, լիբերալ աշխարհը մեզ ծափահարում էր, անցավ մի քանի տարի և մենք պատերազմի ժամանակ մնացինք մենակ», — ասում է քաղաքագետ, միջազգային հարաբերությունների մասնագետ Արթուր Խաչիկյանը:

Նրա խոսքով՝ Ադրբեջանն անգամ կանգ չի առնում այն ժամանակ, երբ հայտարարում ենք, որ Արցախն Ադրբեջանի մաս է: