Հայ ըմբիշները մեդալներ են նվաճել Կասպիյսկում կայացած հուշամրցաշարում

14 Մայիսի 2025, 10:35

Սպորտ

Մայիսի 11-13-ը Կասպիյսկում անցկացվել է Սուրակաթ Ասիյաթիլովի հիշատակին նվիրված հունահռոմեական ըմբշամարտի մինչև 21 տարեկան պատանիների միջազգային մրցաշարը, հայտնում է Ռուսաստանի ըմբշամարտի ֆեդերացիան:

Մրցաշարի հաղթողների թվում կա 4 հայ մարզիկ:

Մինչև 67 կգ քաշային կարգում ոսկե մեդալակիր է դարձել Նարեկ Գրիգորյանը Հայաստանից, իսկ Պետրոս Աշկարյանը (67 կգ) և Վաչե Հովհաննիսյանը (մինչև 82 կգ) նվաճել են բրոնզե մեդալ: Ռուսաստանը ներկայացնող մինչև 60 կգ քաշային Պապիկ Ջավադյանը նույնպես գրավել է առաջին տեղը: