9 տարեկան չինացին Ռուբիկ-կուբիկ խորանարդը հավաքել է մի քանի վայրկյանում
08 Հոկտեմբերի 2026, 13:20
Չինացի տղան Ռուբիկ-կուբիկ խորանարդի արագ հավաքման աշխարհի նոր ռեկորդ է սահմանել։ 9-ամյա Սյուանյի Գենը խորանարդը հավաքել է ընդամենը 2,516 վայրկյանում։
Հարկ է նշել՝ նա վերադարձրել է ռեկորդակրի կոչումը, որն առաջին անգամ նվաճել էր դեռ 7 տարեկանում։
2025 թվականին Շենյանի WCA-ի գարնանային մրցումներում Գենը Ռուբիկի խորանարդը հավաքել էր 3,057 վայրկյանում՝ սահմանելով աշխարհի ռեկորդ։ Ավելի ուշ նրա արդյունքը գերազանցել էր 9-ամյա Թեոդոր Զայդերն՝ առաջին անգամ 3 վայրկյանի շեմից ցածր արդյունք գրանցելով՝ 2,76 վայրկյան։
Այժմ Գենը բարելավել է այդ արդյունքը ևս մեկ քառորդ վայրկյանով։