Բլինքենը կոչ է արել Երևանին և Բաքվին շարունակել ջանքերը՝ խաղաղության համաձայնագիրը վերջնականացնելու ուղղությամբ
27 Սեպտեմբերի 2024, 11:59
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ողջունել է երկարատև և արժանապատիվ խաղաղության հաստատման ուղղությամբ Հայաստանի և Ադրբեջանի ձեռք բերած առաջընթացը: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը:
Նշենք, որ երեկ Բլինքենը հանդիպում է ունեցել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ու Ադրբեջանի նախագահ Ջեյհուն Բայրամովի հետ:
Բլինքենը կոչ է արել երկու երկրներին շարունակել ջանքերը՝ հնարավորինս շուտ համաձայնագիրը ավարտին հասցնելու ուղղությամբ:
Պետքարտուղարն ընդգծել է, որ խաղաղության համաձայնագիրը կայունություն ու զարգացում կբերի տարածաշրջանին։