Չեխիայում կցուցադրվեն Արցախի մասին պատմող ֆիլմեր

29 Սեպտեմբերի 2024, 00:39

Մշակույթ

Սեպտեմբերի 30-ին Պրահայում տեղի կունենա Հասմիկ Մովսիսյանի «250 կմ», Արման Այվազյանի «Քարн», Էմիլի Մկրտչյանի «Հայրենիք» և Սաշա Կլամպի «Շրջափակում» ֆիլմերի ցուցադրությունը։

«Ուրախ ենք Պրահայում ներկայացնել Արցախին նվիրված վերջին տարիների ֆիլմերը։ Այս թեմայի միջազգային տարածումը մեզ համար շատ կարևոր է, և նման միջոցառումների շնորհիվ մենք հանրության ուշադրությունը հրավիրում ենք այս կարևոր խնդրի վրա»,- ասել է հայ-չեխական կազմակերպության ղեկավար Բելլա Կնյազչյանը։