Տոկաևը կրկին առաջարկել է Ալմաթիի հարթակը Երևանի և Բաքվի միջև բանակցությունների համար
15 Հոկտեմբերի 2024, 16:00
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հաստատել է ղազախական կողմի պատրաստակամությունը՝ շարունակելու Ալմաթիի հարթակը տրամադրել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի կնքման շուրջ բանակցությունների համար։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Ղազախստանի նախագահի մամուլի ծառայությունը՝ ներկայացնելով ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի և Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հանդիպման մանրամասները։
Նշվում է, որ բանակցությունների ընթացքում զրուցակիցները քննարկել են առևտրատնտեսական, տրանսպորտային և լոգիստիկ, գյուղատնտեսական, ֆինանսական, մշակութային և հումանիտար, ինչպես նաև թվայնացման ոլորտում համագործակցության ամրապնդման հեռանկարները։ Դիտարկվում են տարածաշրջանային և միջազգային օրակարգի ընթացիկ հարցեր։
2024 թվականի մայիսի 10-ին ղազախական կողմի առաջարկով Ալմաթի քաղաքում հանդիպել էին Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը։ Այդ հանդիպումից հետո Ղազախստանը մի քանի անգամ հայտարարել է, որ պատրաստ է կրկին հարթակ տրամադրել Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների համար։