Կարեն Մարգարյանը՝ Մ23 ԵԱ բրոնզե մեդալակիր

31 Հոկտեմբերի 2024, 13:40

Սպորտ

Լեհաստանի Ռաշին քաղաքում անցկացվող մինչև 20 և 23 տարեկանների ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչները հերթական մեդալն են նվաճել։

Կարեն Մարգարյանը (81 կգ) Մ23 տարեկանների պայքարում դարձել է բրոնզե մեդալակիր։ Նա գրանցել է երկամարտի 333 կգ (150+183) արդյունք։ Հայ ծանրորդը փոքր արծաթե մեդալներ է նվաճել նաև պոկում և հրում վարժություններում։