Հարավային Կովկասում իրավիճակը շարունակում է մնալ բարդ, բայց բարելավման նախադրյալներ կան. Սերգեյ Շոյգու

07 Նոյեմբերի 2024, 14:22

Քաղաքականություն

Հարավային Կովկասում իրավիճակը շարունակում է մնալ բարդ։ Այս մասին Մոսկվայում ԱՊՀ երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարների 12-րդ հանդիպման ժամանակ հայտարարել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Ինչ վերաբերում է Հարավային Կովկասում տարածաշրջանային անվտանգությանը, իրավիճակը մնում է բարդ, բայց դրա բարելավման նախադրյալներ կան։ Դրան խանգարում են արտաքին խաղացողները, որոնք գործում են, մեղմ ասած, ոչ բարենպաստ նպատակներով, առաջին հերթին՝ Արևմուտքի երկրները։

Սա կրկին ապացուցում է այն թեզը, որ տարածաշրջանային խնդիրներին անհրաժեշտ են տարածաշրջանային լուծումներ», — ասել Է Շոյգուն։