Կապանում ՌԴ գլխավոր հյուպատոսություն բացելու հարցում սպասում ենք Հայաստանի պատասխանին. Զախարովա

27 Նոյեմբերի 2024, 20:30

Քաղաքականություն

Կապան քաղաքում ՌԴ հյուպատոսություն բացելու հարցը ՀՀ իշխանությունների հետ սկզբունքորեն համաձայնեցված է: Այս մասին նոյեմբերի 27-ին կայացած ամենշաբաթյա մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

Մեկնաբանելով գործընթացի վերաբերյալ զարգացումները՝ ռուս պաշտոնյան նշել է, որ այժմ հայկական կողմից սպասում են վերջնական հաստատման, քանի որ ՌԴ ԱԳՆ-ն համապատասխան փաստաթղթերն արդեն ուղարկել է:

Հիմա եթերում