Արցախցի երեխաները շրջափակման պատճառով չեն կարողանա մասնակցել «Հայաստանի երեխաները Նևայի ափին» նախագծին
21 Հունիսի 2023, 10:00
«Մեր բիզնեսը» բարեգործական հիմնադրամն իրականացնում է «Հայաստանի երեխաները Նևայի ափին» նախագիծը, որը կանցկացվի հուլիսի 6-ին։
Նախագծին պետք է մասնակցեին նաեւ արցախցի երեխաներ, սակայն շրջափակման պատճառով դա իրագործել չի լինի։ Նախագծին կմասնակցեն միայն Սյունիքի երեխաները, որոնց աջակցում են ճանաչված արվեստագետները:
Միջոցառմանը հնարավոր կլինի լսել արտիստներին և աջակցել տաղանդավոր երեխաներին։
Ստացված միջոցները կուղղվեն նաև Սյունիքի և Արցախի երեխաների կրթությանն ու զարգացմանը։