Բաքվից Գրոզնի թռչող մարդատար ինքնաթիռ է կործանվել, որի պատճառով Ալիևը ՌԴ-ից վերադառնում է Բաքու

25 Դեկտեմբերի 2024, 12:22

Քաղաքականություն

«Ակտաու» օդանավակայանից 3 կմ հեռավորության վրա Բաքվից Գրոզնի թռչող մարդատար ինքնաթիռ է կործանվել:

«Ադրբեջանական ավիաուղիներ» ընկերությունը հայտնել է, որ, նախնական տեղեկություններով, ինքնաթիռը բախվել է թռչունների երամին, որն էլ կործանման պատճառ է դարձել։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ՌԴ-ից վերադառնում է Բաքու՝ ինքնաթիռի վթարի պատճառով։ Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Նշենք, որ ինքնաթիռում եղել է 62 ուղեւոր և անձնակազմի 5 անդամ։ 25 մարդ ողջ է մնացել և տեղափոխվել հիվանդանոց, հայտնում է Ղազախստանի արտակարգ իրավիճակների նախարարության օպերատիվ շտաբը։