Բոլորը Վերնագիր Պարզ ճշմարտություններ Չպատմված պատմություն Ուշադրությունից դուրս Մեծ ռեպորտաժ Հյուրընկալ Մոսկվան Հարազատս հյուսիսից Հայկական զատկի սեղան Գայանե Բրեյովայի հետ Հայկական ամանորյա սեղանը Գայանե Բրեյովայի հետ Հայ գրականություն. audiobook Իրական Թուրքիա Ինսթաֆեյս Ժողովուրդն է խոսում Թռիչք իմ տան վրայով Էթնիկ կոդ Բացահայտելով Շուշին Բարի հայկական երեկո Արցախյան բռնագաղթ Աշխարհակարգ 2.0 Newsroom Alter Ego Alpha Զրուցակից Alpha Economics Alpha Analytics 7 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից 5 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից 2025. ի՞նչ է լինելու | Արցախ․ Հայաստան․ Նոր աշխարհակարգ 2024. ի՞նչ է լինելու | Արցախ․ Հայաստան․ Նոր աշխարհակարգ

Գյուղատնտեսությունն անցյալ տարի չի վերականգնել 2022-ին թողարկված արտադրանքի ծավալները

12 Փետրվարի 2025, 18:15

Պարենամթերքի արտադրության խնդիրը մեզ համար անվտանգային բաղադրիչ ունի: Թեև վերջին տարիներին գրանցված տնտեսական աճին՝ սննդի արտադրությունն, ինչպես նաև գյուղատնտեսական արտադրանքը նվազել է:

2024թ. հունվար-դեկտեմբերին, օրինակ գյողատնտեսության համախառն արտադրանքի թողարկումն ավելացել է 1,6 %-ով: Գյուղատնտեսության ցուցադրած աճն, իհարկե, բավական համեստ ցուցանիշ է, եթե դիտարկելու լինենք առևտրի, շինարարության կամ ծառայությունների երկնիշ աճը: Բայց ամբողջ խնդիրը կայանում է նրանում, որ անգամ 1,6 տոկոսանոց աճը չի արտացոլում իրական պատկերը: Խնդիրը նրանում է, որ 2023թ-ի հունվար դեկտեմբերին, որի համեմատությամբ է այդ 1,6 % աճը, գյուղատնտեսությունը 0.3 տոկոսով անկումային է եղել:

Ավելի պատկերավոր ներկայացնելու համար նշենք, որ թեև 2024թ-ին կա 1,6 % աճ ոլորտում, բացարձակ արժեքով համախառն արտադրանքը չի հասել 2022թ-ի արդյունքներին, որոնք գերազացնել են 1 տրլն դրամը:

Նմանօրինակ պատկեր ունենք նաև սննդի արտադրության մասով: 2024թ.-ի ամփոփիչ տվյալներով աճը էական է՝ 5.6 %: Այստեղ ևս նույն տրամաբանությամբ, աճը 2023թ-ի 5.3% անկման համեմատ է, ինչը նսեմացնում է այդ 5.6 տոկոսը: Իսկ 2024թ-ի գրեթե 7.2 մլրդ դրամի արտադրանքը շատ քիչ է գերազանցում 2022թ-ին արձանագրված 609 մլրդ-անոց արդյունքը:

Ստացվում է, որ թեև ռազմավարական նշանակության, պարենային անվտանգության տեսանկյունից կարևոր ուղղություններում թեկուզ ցածր աճերն, իհարկե դրական են ու ուրախացնող, սակայն անգամ այդ աճի լիրաժեք վերականգնման կամ նշանակալի տեղաշարժի մասին չեն վկայում: