Երևանի և Բաքվի միջև համաձայնագրի նախագծում դրույթ չկա Հայաստանով այսպես կոչված միջանցք բացելու մասին. Միրզոյան
14 Մարտի 2025, 11:28

Երևանի և Բաքվի միջև համաձայնագրի նախագծում դրույթ չկա Հայաստանով այսպես կոչված միջանցք բացելու մասին։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է ՀՀ ԱԳՆ ղեկավար Արարատ Միրզոյանը։
«Հայաստանի բոլոր երկաթուղիները, ճանապարհները, ենթակառուցվածքները մնալու են ՀՀ-ի ինքնիշխանության և օրենսդրության ներքո»,- ասել է նա:
Միրզոյանի խոսքով՝ նախագծի տեքստում կետ չկա հայերի և ադրբեջանցիների փոխադարձ վերադարձի մասին այն վայրերը, որտեղ նրանք ապրել են մինչև ԽՍՀՄ փլուզումը։
ՀՀ ԱԳՆ ղեկավարը նաեւ ընդգծել է, որ Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության կարիքը չի լինի։