Լոնդոնում անցկացվում են Արշիլ Գորկու դստեր՝ Մարո Գորկու ցուցահանդեսները

22 Մայիսի 2025, 00:12

Հայեր | Մշակույթ

Այս օրերին Լոնդոնում անցկացվում են ամերիկահայ նկարչուհի, աբստրակտ էքսպրեսիոնիզմի հիմնադիրներից մեկի՝ Արշիլ Գորկու դստեր՝ Մարո Գորկու երկու ցուցահանդեսները:

«Saatchi» պատկերասրահը կենտրոնացել է Մարոյի տարբեր տարիների գեղանկարչական աշխատանքների վրա՝ սկսած 1980-ականներից՝ նկարչուհու ամենաակտիվ շրջանից, և վերջացրած երկու մեծ կտավներով՝ «Spring Vines»-ով և «Autumn Vines»-ով, որոնք ավարտվել են անցյալ տարվա ձմռանը։

Միևնույն ժամանակ, Լոնդոնի «lLong&Ryle» պատկերասրահը, որն ավելի քան 40 տարի ներկայացնում է Մարո Գորկու աշխատանքները Անգլիայում, ցուցադրել է ոչ պակաս հետաքրքիր նկարներ, որոնք, ընդ որում, կարելի է գնել ոչ առասպելական գումարով, ինչը հազվագյուտ դեպք է ժամանակակից արվեստի շուկայի համար։