Արմենակ Նազիկյանի սերիալը գլխավորել է «Кинопоиск Pro ինդեքս»-ի վարկանիշային աղյուսակը

21 Մայիսի 2025, 01:00

Մշակույթ

Ռազմական դրամայի նախագիծը, որը պատմում է օկուպացված Տագանրոգում երիտասարդների ընդհատակյա գործունեության մասին, անցած շաբաթ դարձել է համացանցում ռուսական ամենահայտնի սերիալը:

Ըստ սյուժեի՝ Գուստավ Շվարց կեղծանունով պետական անվտանգության սպա Վիկտոր Շվեցը ընդհատակյա դիմադրություն է կազմակերպում նացիստական օկուպացիայի դեմ։ Նրա գործունեության արդյունքում հարյուրավոր մարդիկ դառնում են դիմադրության մաս, դիվերսիաներ անում, թռուցիկներ տարածում և նախապատրաստում ապստամբություն։ Ընդհատակյա խմբավորման առաջնորդը Վասիլի Աֆոնովն է, ով իրական կյանքում ղեկավարել է Տագանրոգի հակաֆաշիստական կազմակերպությունը ։

Սցենարը ստեղծվել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի պատմաբանների մասնակցությամբ։ Սերիալի ռեժիսորն Արմենակ Նազիկյանն է։