Էրդողանը մասնակցում է օկուպացված Արցախում նոր միջազգային օդանավակայանի բացման արարողությանը

28 Մայիսի 2025, 12:13

Քաղաքականություն

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ինքնաթիռը վայրէջք է կատարել օկուպացված Արցախի Քաշաթաղի շրջանի միջազգային օդանավակայանում։

Նախօրեին հաղորդվել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Էրդողանը և Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը մասնակցելու են Քաշաթաղի նոր միջազգային օդանավակայանի բացման արարողությանը։

Օդանավակայանը գտնվում է 1800 մետր բարձրության վրա՝ Բերձորից 30 կմ, Քարվաճառից 60 կմ, Շուշիից 70 կմ հեռավորության վրա։

Հիմա եթերում