Կրեմլը կողմ է Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի ստորագրմանը

10 Հուլիսի 2025, 13:55

Քաղաքականություն

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումը կօգնի կայունություն բերել տարածաշրջան, Ռուսաստանն աջակցում է այդ գործընթացին: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Մենք բազմիցս տարբեր մակարդակներով ասել ենք, որ կողջունենք խաղաղության պայմանագրի ստորագրման շուտափույթ ելքը։ Հենց նման պայմանագրի ստորագրումն էլ կդառնա շատ կարևոր գործոն, որը թույլ կտա տարածաշրջանում ավելացնել կանխատեսելիություն, կայունություն և խաղաղություն։ Մենք լիովին աջակցում ենք այդ գործընթացին», — ասել է Պեսկովը:

Նշենք, որ այսօր Աբու Դաբիում կայացել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը:

Հիմա եթերում