Լոկառնոյի կինոփառատոնը կբացվի Թամարա Ստեփանյանի ֆիլմի պրեմիերայով

12 Հուլիսի 2025, 15:10

Մշակույթ

Շվեյցարիայի Լոկառնո քաղաքում օգոստոսի 6-16-ը կայանալիք հեղինակավոր միջազգային կինոփառատոնը կբացվի ռեժիսոր Թամարա Ստեփանյանի «Արտոյի երկրում» հայ-ֆրանսիական ֆիլմի պրեմիերայով։ Այն կցուցադրվի 8 հազար հանդիսատեսի համար «Գրանդե» հրապարակում։

«Ուրախություն, հպարտություն, արցունքներ։ Սա շատ կարևոր է Հայաստանի՝ իմ հայրենիքի համար»,- գրել է Ստեփանյանը Facebook-ի իր էջում։

Նա նաև նշել է, որ «Արտոյի երկրում»-ն իր առաջին լիամետրաժ գեղարվեստական ֆիլմն է։

Հիմա եթերում