Թուրքիան ուշադիր հետևում է հայ-ադրբեջանական բանակցություններին. Էրդողան
13 Հուլիսի 2025, 16:30
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զրուցել է Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ Մուհամմեդ բին Զայեդ Ալ Նահյանի հետ և անդրադարձել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին հանդիպմանը։
«Էրդողանն ասել է, որ Թուրքիան ուշադիր հետևում է ադրբեջանա-հայկական բանակցություններին, որոնք սկսվել են Աբու Դաբիում կայացած երկխոսությամբ: Նրա խոսքով՝ Անկարան կշարունակի աջակցել Հարավային Կովկասում կայունության ապահովմանն ուղղված ջանքերին»,- ասված է հաղորդագրությունում։