Ռուսական որոշ հեռուստաալիքներ գծերը հատել են. Փաշինյան

16 Հուլիսի 2025, 15:13

Քաղաքականություն

Մենք ուզում ենք Ռուսաստանի հետ փոխադարձ հարգանքի հիման վրա հարաբերություններ: Այս մասին ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ռուսական որոշ հեռուստաալիքներ գծերը հատել են: Բայց նաև չէինք ուզենա, որ ստիպված լինենք այդ որոշումը կայացնել: Մենք չենք փնտրում հակադրություն, հակասություն ՌԴ-ի հետ»,- ասել է նա: