Հայաստանը ցանկանում է անդամակցել Եվրամիությանը. Փաշինյան

16 Հուլիսի 2025, 16:05

Քաղաքականություն

Եվրոպական միությունում մեր ունեցած քննարկումների ընթացքում, բնականաբար, մեզ հարց է ուղղվել ու շարունակում է ուղղվել՝ արդյո՞ք Հայաստանի Ազգային ժողովի կողմից ընդունված օրենքը նշանակում է, որ Հայաստանը ցանկանում է դառնալ Եվրամիության անդամ։ Այս մասին ասուլիսի ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Իմ պատասխանը եղել է՝ այո, Հայաստանը ցանկանում է դառնալ ԵՄ անդամ: Անդամակցության գործընթացը միանշանակ և դյուրին չէ: Անհրաժեշտ է, որ ԵՄ բոլոր անդամները համաձայնություն տան և Հայաստանը համապատասխանի եվրոպական չափանիշներին»,- ասել է նա: