Ղազինյանին ազատելու որոշումը ստորագրվել է

21 Հուլիսի 2025, 19:54

Տնտեսություն և Բիզնես

ՀԷՑ-ի գործադիր տնօրենի տեղակալ, իրացման բաժնի տնօրեն Դավիթ Ղազինյանին ազատելու գրավոր որոշումն արդեն ստորագրվել է։ Այս մասին լրատվամիջոցներին ասել է ընկերության մամուլի խոսնակ Նատալյա Սարջանյանը։

Հիշեցնենք, որ ՀԷՑ-ում նշանակված ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը, մինչ ՀԷՑ մտնելը, հայտարարել էր, թե Ղազինյանը «ձև չունի» մնալու։