Բաքուն ակնկալում է, որ ՀՀ-ի Սահմանադրությունում փոփոխություններ կկատարվեն. Էլչին Ամիրբեկով

12 Օգոստոսի 2025, 15:20

Քաղաքականություն

Վաշինգտոնում ԱՄՆ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև համատեղ հռչակագրի ստորագրումը հաստատեց Բաքվի հավատարմությունը խաղաղության օրակարգին: Այս մասին NE Global-ին տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը։

«Փաստաթղթում պարունակվող դրույթը, որը վերաբերում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրմանը, ճանաչում է այս համաձայնագրի ստորագրման և վավերացման հետագա քայլերի անհրաժեշտությունը։ Այլ կերպ ասած, որպեսզի դա հնարավոր դառնա, Բաքուն ակնկալում է, որ Հայաստանի Սահմանադրությունում փոփոխություններ կկատարվեն՝ Ադրբեջանի նկատմամբ դեռևս առկա տարածքային պահանջները վերացնելու համար», — նշել է նա։

Հիմա եթերում